Բաժիններ՝

«Գոմիկների» հարցը Տարոնի «հագով» չի. մամուլ

«Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող Մանկական այգուց մաքրել տրանսվեստիտների խմբերը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի անգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին ուղղակի խոզանոցի է վերածված լինում:

Բնակիչներից մեը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ոչ մի ստորագրահավաք ու ոչ մի նամակ էլ չի օգնի, քանի որ դրսից են հովանավորվում այդ անձինք. «Տարոն Մարգարյանն ի՞նչ կարող է անել, որ իրեն նամակ ենք գրում: Եթե փոխելու լիներ, վաղուց ինչ-որ բան արած կլիներ: Մի պահ պակասել էին դրանք, բայց հիմա բազմանում են էլի: Էդ լակոտ-լուկուտների պատճառով ստիպված շրջանցում ենք այգին ու երկար ճանապարհով տուն հասնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս