Բաժիններ՝

Հանդիպում` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես…» ոգով. մամուլ

«Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես…» ոգով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնում, տեղեկացնում են, որ «ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սև փիառ երկու կողմից էլ չի լինելու,  Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան. ստույգ չափը չեն նշում:

Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է մեր թղթակցին, ասել. ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով: ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում:

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: «Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Նիստերը վարում է Օսկանյանը, որն էլ «Ֆեյսբուքում» գրել է, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր, պատրա՞ստ են գործարարները դրան: Գործարարներին ու շտաբի մի շարք անդամների սա դուր չի եկել: Մելիք Մանուկյանն էլ (Շիշ Մելոն) նեղ շրջապատում դժգոհել է Օսկանյանից: Երեկ մենք զանգահարեցինք Մանուկյանին: Ասաց. «Թողեք հիվանդ լինեմ»: Մի քանի օրից կլավանա, կասի, թե ինչ է մտածում:

Ի դեպ, հիշեցնենք, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը, ԱԺ կուսակցությունները պարտավոր են ասել` ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս