
Նալբանդյանը` Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Աշոտյանը` Ֆրանսիայում. մամուլ

«Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ, «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաև կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից:
Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն:
Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը»: