
Մեհրիբան Ալիևան կգա Հայաստա՞ն. մամուլ

««Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ֆիլիպ Կատցենբախը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպել և երկխոսել դարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Այդ նպատակով Կատցենբախը հրավեր է ուղարկել «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանին և «Ադրբեջան-Ֆրանսիա» խմբի նախագահ Մեհրիբան Ալիևային:
Նամակում ասվում է. «Նոյեմբերի 29-ին հայ խորհրդարանականների Ֆրանսիա այցի շրջանակներում ես կցանկանայի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպել: Այդ հանդիպմանը ես նույնպես կցանկանայի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահին»: