Բաժիններ՝

Հատուկ գերատեսչություն՝ Նարեկ Սարգսյանի համար. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություն­ների համաձայն, առաջի­կայում Հայաստանում կստեղծվի մի նոր գերատես­չություն՝ քաղաքաշինու­թյան պետական կոմիտե: Ընդ որում, արդեն հայտնի է, որ այն գլխավորելու է Երև­անի գլխավոր ճարտարա­պետ Նարեկ Սարգսյանը:

Նման կոմիտեի ստեղծման գաղափարի հեղինակը հենց Նարեկ Սարգսյանն է, որը ղեկավարելով այդ կոմիտեն, կստանա նոր լիազորություններ, և ընդ­հանրապես, սա կդառնա քաղաքաշինության ոլոր­տի սուպերգերատեսչություն: Թե ինչի դա կհանգեցնի, դժվար չէ կռահել, հաշվի առնելով մասնավորա­պես այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում Երև­անի կենտրոնում՝ կանաչ տարածքների ոչնչացում, փայլփլուն, անդեմ շենքեր, կառույցների անասելի խտացում…:

Ըստ ամենայնի Նարեկ Սարգսյանն իր ներկայիս պաշտոնում, այնուամենայնիվ, լիազորությունների պակաս է զգում և որոշ դեպքերում կաշկանդված է իր «միջտիեզերական» քաղաքաշինական իդեաներն իրականացնելիս: Ամենաթարմ այդպիսի իդեաներից մեկն էլ Հանրապետության հրապարակի վերակառուցումն է»:

Շարունակությունը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031