
Ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում «կոնցերտ» է տվել. մամուլ

«Նախօրեի երեկոյան, ժամը 18-19-ի սահմաններում, ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում իսկական բացօթյա «կոնցերտ» է տվել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
««Բրաբուսի» ղեկին նստած, բավական դանդաղ ընթացքի մեջ, նա բարձրաձայն երգել է, գոռգոռացել և իրեն ոչ ադեկվատ պահել՝ իր վրա հրավիրելով մարդաշատ փողոցի անցորդների ուշադրությունը»: