Բաժիններ՝

Երգելն էլ հո գործ անել չի՞. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամառային արձակուրդից առաջ ԱԺ վերջին հարցուպատասխանի եկած կառավարության անդամներին հիշեցրինք իրենց նախորդների` պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի մի շատ լավ սովորույթի մասին, երբ կարևոր օրերին միասին երգում էին: Փորձեցինք ճշտել, թե իրենք հեչ երգո՞ւմ են, ունե՞ն ինքնարտահայտվելու նման մարդկային մշակույթ:

Հիշեցնենք, որ Վազգենի ու Վանոյի սիրած երգերից մեկը «Պառավ յարս թանկ է, թանկ» երգն էր: Արմեն Աշոտյանն իր «հուշերի մշուշում» չէր հիշում, որ Վազգենն ու Վանոն այդ երգը երգել են: «Չէ, չեմ հիշում»: Փոքր էիք՝ ուրեմն, մեծացաք ու անմիջապես նախարար դարձաք` առանց երգելու: «Ինչո՞ւ այդպես. ես էլ երգեր եմ գրում, ի՞նչ տարբերություն, կերգեմ էն ժամանակ, եթե գրածս երգը ոչ մեկին չեմ վստահի»:

Գագիկ Բեգլարյանը «երբևէ երգո՞ւմ եք» հարցին խորը ափսոսանքով ասաց. «Չէ՜, ես ձայն չունեմ, որ երգեմ»: Գոնե «Պառավ յարս թանկ է, թանկ»-ի  համա՞ր էլ չունեք: «Յա՜, պառավ յա՞րը որն է»:

Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս