Բաժիններ՝

Տարոնին իշխանությունն էլ չի հարգում. մամուլ

«Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

Երեկվա­նից Երևանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում սկսել է գործել տուգանքների համակարգը. այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով (SMS) համապատասխան վճարում կատարել, արդեն տուգանվել են:

Եվ սա այն դեպքում, երբ Տ. Մարգարյանը նախորդ շաբաթ՝ քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ, հայ­տարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, քա­նի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձա­կուրդում:

Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ Տարոն, էլի գեղեցիկ չստացվեց: Ի դեպ, երեկ շատ օրինակելի վարորդներ, երբ ցանկացել են վճարումներ կատարել՝ գնելով ավտոկայանատեղիների 1 ամսվա իրավունք, ֆինանսական կազմակերպություններում պարզապես տեղյակ չեն եղել, թե ինչի մասին է խոսքը, ում, ինչքան գումար պետք է փոխանցեն: Հավանաբար, իշխանությանը դարձյալ անհրաժեշտ կլինի երիտասարդական պայքար ծավալել ավտոկայանատեղիների մասին քաղաքապետի կայացրած որոշման դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս