
Լոռու մարզպետարանի աշխատակցուհին ինքնասպանություն գործելուց առաջ գրություն է թողել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 28-ին Վանաձոր քաղաքում ինքնասպանություն գործած Լոռու մարզպետարանի երիտասարդ աշխատակցուհին 1978 թվականին ծնված Աննա Աղաբաբյանն էր, ով շուրջ 10 տարի աշխատում էր մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում, Չուխաջյան 9/8 հասցեի իր բնակարանում: Նա ինքնասպանություն է գործել լոգարանում, առաստաղի խողովակից լարով կախվելու միջոցով:
Ինքնասպանություն գործելուց առաջ երիտասարդ կինը գրություն է թողել, որտեղ նշված է այն մասին, որ ինքնակամ մահվան պատճառներն աշխատանքային չեն, այլ անձնական են:
Աննա Աղաբաբյանը, գործընկերների բնորոշմամբ, համեստ ու բարդ խառնվածքով աչքի չընկնող կին էր, աշխատավայրում նախօրեին ոչ ոք տարօրինակ ոչինչ չի նկատել նրա պահվածքում, և բոլորի համար անսպասելի էր եղել նրա այդ քայլը: Նա ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա»: