Բաժիններ՝

Ինչո՞ւ ՀՀԿ-ականները չպաշտպանեցին Տարոն Մարգարյանին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր կուսակցական ընկերների հետ պաշտպանում էր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին, նույնիսկ շրջանառության մեջ դրեցին «վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ» արտահայտու­թյունը:

Բայց այսօր տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի համատեքստում նույն ՀՀԿ-ականները լուռ էին ու որևէ կերպ չէին փորձում պաշտպանել քաղաքապետին: Ու տեսակետ կա, որ իշխանությունը շու­տով զոհաբերելու է Տ. Մարգարյանին:

էդուարդ Շարմազանովը, «Ժողովուրդի» հարցին ի պատասխան, հերքեց քաղաքապետի պաշտոնանկության լուրերը: Իսկ ՀՀԿ-ականների արձագանքի բացակայության մասին ասաց.

«Նախ՝ իմ արձագանքի հետ կապված ասեմ, որ գտնվում էի զորամասերում: Ուրեմն ես կարծում եմ ու համոզված եմ, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է զգացմունքային մեկնաբանություններ անել»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս