Բաժիններ՝

Մենք էս երկիրը կործանեցինք. անկեղծացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է «Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10 և 12 շենքերի բակում, որտեղ բնակիչները սպասելիս են եղել այստեղ հյուրանոց կառուցելու նպատակ հետապնդող «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի տնօրնեին, մեր թղթակցին է մոտեցել ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանն ու իր համաձայնությունը հայտնել մեր թերթի հուլիսի 26-ի համարում իր մասին գրված տեղեկատվության վերաբերյալ:

Հայտնել էինք, որ ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպան նեղ շրջանակներում ասել էր, թե՝ «դաշնակներին բռնել եմ, Նիկոլին բռնել եմ, «Բարև Երևանին» բռնել եմ, հիմա իրենց եմ դիմում, որ մեզ օգնեն»:

«Շատ ճիշտ ես գրել»,- մեր թղթակցին ասել է գնդապետը: «Ես փոշմանում եմ, որ շինարարի մասնագիտություն չեմ ընտրել: Մենք (ոստկանները – խմբ.) էս երկիրը կործանեցինք, դուք եք փրկելու, էս էրեխեքն են փրկելու»,- անկեղծացել է Ալբերտ Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ երբ ինքը համակարգում էր, էսօրվա գնդապետներից շատերն օպեռ էին, հիմա «աճել» են: «Ես որ հիմա տեսնում եմ, թե որ մասը գնաց… էն պրոֆեսիոնալները գնացին»,- ափսոսանք է հայտնել պաշտոնաթող գնդապետը, որն այս օրերին Երևանում մի շարք նորմատիվների խախտումով կառուցվելիք շինության դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս