«Ինքն իմ ընկերն ա». Մհեր Սեդրակյանը՝ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նպատակով էր ամռանը՝ հուլիսին, Շվեյցարիայում հանդիպել ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, ով նաև «Արմսվիսբանկի» սեփականատերերից է. Հայաստանում եւ ԼՂՀ-ում ներդրումներ է կատարում:

«Ինքն իմ ընկերն ա, ինձ հրավիրել էր, հիմա էլ Մարսելում հյուպատոս է և հիմա էլ ինձ Մարսել է հրավիրել, պիտի գնամ, չգիտեմ՝ երբ, բայց կգնամ»:

Հարցին, թե կա՞ն բիզնես հետաքրքրություններ, նա պատասխանել է. «Չգիտեմ, ինքս նման հետաքրքրություններ չունեմ, եթե իրանք բան առաջարկեն, հասկանամ, որ ես կարող եմ էդ հարցը շարունակել կամ միջամտել, օգնել, ինչի՞ չէ որ»:

Մհեր Սեդրակյանն ասաց, որ Վարդան Սիրմակեսը «Հին Երևան» բազմաչարչար պրոյեկտով է շուտով զբաղվելու, Հյուսիսային պողոտային կից՝ Արամի-Կողբացի-Աբովյան փողոցների միջնամասում։ «Ինքը տենդեր է շահել, և հավանաբար գարնանը կսկսեն աշխատանքները, մոտ 200 միլիոն ներդրում է նախատեսվում»,- ավելացրեց Սեդրակյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս