Վրաերթի ենթարկված երիտասարդը լուրջ կասկածներ ունի, որ ղեկին եղել է Կարեն Ավագյանը, սակայն փախել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի, 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկվել 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը եւ հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել:
Արթուր Ավագյանը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոռեկտորն է: Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, թե լուրջ կասկածներ ունի, որ իրականում իրեն վրաերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել: Պարզվում է՝ Ավագյան եղբայրները խոստացել են հոգալ երիտասարդի բուժման բոլոր ծախսերը եւ փոխհատուցել կրած վնասները:
Սակայն քրեական պատասխանատվությունից ազատելու փաստաթղթային ձեւակերպումից հետո եղբայրներն «անհետացել» են` հրաժարվելով հոգալ վրաերթի ենթարկված երիտասարդի հետագա բուժման ծախսերը՝ նրան թողնելով թշվառ վիճակում: Էդգարը դիմել է ՀՀ դատախազություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: