Կարեն Բեքարյանը կգնա ԵԽԽՎ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության՝ նրա տեղը մինչեւ այսօր թափուր է: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ականները նպատակ ունեն ԵԽԽՎ գործուղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին: Սակայն «ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների, այսպես կոչված, «տարեցների» թեւը դեմ է, որ Մարտիրոսյանը ընդգրկվի պատվիրակության կազմում: Այս տեսակետի կողմնակիցների փաստարկն այն է, որ կարիք չկա, որպեսզի ԵԽԽՎ պատվիրակությունում ՄԻԱԿ-ից երկու ներկայացուցիչ լինի: Նշվում է նաեւ, որ հենց Կարեն Բեքարյանը ԵԽԽՎ «կուղարկվի», որը ԱԺ-ում փոխարինեց Արփինե Հովհաննիսյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից պարզել լուրի իսկությունը, նա այս առնչությամբ ընդամենն ասաց. «Դեռ որոշում չկա»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930