
«Եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը». Մանվել Գրիգորյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվելին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Էջմիածնում, որտեղ քաղաքապետ է իր որդին, ավտոմեքենաների «սխալ» կայանումների դեպքում անիվները «ծակվում» են: «Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»: Իսկ ներկա՞ եք եղել ՀՀԿ-ի Վանաձորի «Անուշի» մեկնարկային քեֆին: «Չէ, չեմ էղե, ես միայն զբաղված եմ երկրապահով»: Ինչո՞ւ եք այդպես ինտենսիվ սկսել զբաղվել երկրապահով, սահմանում տիրող իրավիճա՞կն է պատճառը՝ հարցին, նա պատասխանել է. «Չէ, ավելի շատ երկրապահ պատանիներով, երիտասարդներով եմ զբաղված, պդի սերունդ ապահովվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: