
Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված երիտասարդը սպառնում է սկանդալային փաստեր ներկայացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի կողմից վրաերթի ենթարկված Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է սկանդալային փաստեր ներկայացնել դատարանում, որոնց մասին առայժմ չի ցանկանում բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Էդգար Սնխչյանը հայտարարել է, որ վթարից հետո պատգամավորը եւ նրա եղբայրը խոստացել էին հոգալ իր բուժման ծախսերը, սակայն հետագայում հրաժարվել են: Մինչդեռ տուժած երիտասարդի հարազատներից մի քանիսը երեկ լրագրողների հետ զրուցում ասել են, թե իրենց համար տարօրինակ է, թե ինչու է Էդգար Սնխչյանը բողոքում: Էդգարն այս առնչությամբ ասաց. «Միայն մի բան կասեմ՝ իմ հարազատներին ձեռնտու չի, որ ես առողջ լինեմ: Ինչ ամոթ, ինչպես բնորոշեմ նրանց հայտարարությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: