Տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։
Նախարարի աթոռից զրկվելուց անմիջապես հետո նա շտապել է կաթողիկոսի մոտ և խնդրել իրեն վերադարձնել նախկին՝ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» տնօրենի պաշտոնին, որն այժմ Արմեն Չարչյանն է զբաղեցնում։
«Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։
Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն` Ական, բացի ՕԵԿ-ական լինելուց, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի սանիկն է: Իսկ ոստիկանապետն էլ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է: Ասել է թե` «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ)` խիստ ընդդիմադիր այս կուսակցությունն իր ցուցակի առաջին հորիզոնականում դրել էր Շարմազանովների սանիկի թեկնածությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն:
Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև չեն լինելու։
Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ։
ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վաոչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։
Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել, և այս պահին նրան հետազոտում են բժիշկները։
ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու:
Ինչպես հայտնի է՝ սպասվում է, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված սպասվում է, որ համաներում կհայտարարվի։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ համաներման տեքստը պատրաստ է, վերջնականապես հստակեցվել են, թե ՀՀ քրեական օրենսգրքի, որ հոդվածների վրա է համաներումը տարածվելու։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։
Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ․ ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից եւ ԱԺ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։
Ասում են, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խորը արմատներ ունի։ Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:
Մոնոպոլիզացիայի տոկոսն ահավոր բարձր է Հայաստանում, ներքին շուկայում։ Ներկրողները մոնոպոլիաներն են, ներքին առեւտուրը կամաց-կամաց դառնում է մոնոպոլիա։ Ոչ, ես թվեր չունեմ։
Ախթալայի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանն ահազանգում է, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (Վազգեն Խաչիկյանի եղբայրը) վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝ սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից: Այս մասին մեր հետ զրույցում ասաց Սուրեն Թամազյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզպետները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քայլը կոնկրետ բացատրություն է ունեցել. բանն այն է, որ այս քրեական գործով անցնող անձանց մի զգալի մասի մեղադրանքը մեղմ է եղել, եւ համաներում հայտարարելուց հետո նրանք պատժի կրումից կազատվեին: Ուստի որոշվել է մեղադրանքը խստացնել, որպեսզի նրանք ազատ չարձակվեն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանյաց արարողության համար ծախսվել է մոտավորապես 75 մլն դրամ։ Հարսանյաց արարողության համար նախօրոք խոհարարների մրցույթ է եղել եւ, այսպես ասած, ընտանեկան ժյուրին համտեսով որոշել է, թե որ հանրաճանաչ ռեստորանի խոհարարները պետք է ապահովեն արարողության ուտեստային մասը։ Ասում են՝ մրցույթում «չի հաղթել» հանրաճանաչ ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։
«Ուղղակի անտանելի է, երբ մեր ողբերգությունը փորձում են քաղաքականացնել։ Ինչքան էլ մեզ համար ցավալի է ընդունել, բայց եղբայրս ինքնասպան է եղել։ Ուղղակի խնդրում եմ, որ ոչ ոք դա չքաղաքականացնի։ Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են տարածում, որը մեր կորստի ցավը ավելի է խորացնում։ Եղբորս դին հայտնաբերել ենք նկուղում՝ միակ իրականությունը սա է»։
ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։
«Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել: Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա»: