Ահազանգ. Ի՞նչ չարաշահումներ է անում Արտեմ Ասատրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին եւ առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։

Երեկ «ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից: Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան: Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն էլ բամբասանք են, ինչպես միշտ: Հուսանք՝ ՀՀ վարչապետը կարձագանքի այս իրողություններին՝ հրահանգելով լրջորեն զբաղվել սպիտակ ձեռնոցներով ներկայացող նախարարին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս