ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Միհրան Պողոսյանի միջև «սև կատու» է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ պետ չի նշանակվում եւ դեռ ԺՊ է նաեւ մեկ այլ «նրբագեղ» մանրամասնի պատճառով. նա փոխգնդապետ է, իսկ օրենքը պահանջում է, որ ԴԱՀԿ պետը լինի գնդապետ: «Օրենքը փոխել չեն կարող, գնդապետ էլ նրան չեն դարձնում։ «ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի կողմից, այո, օրենքի հիման վրա նա կարող է լինել միայն պաշտոնակատար»,- հաստատեցին արդարադատության նախարարությունից: Ի դեպ, Արմեն Հարությունյանը եղել է ԴԱՀԿ նախկին պետ, «օֆշորի» մասնագետ Միհրան Պողոսյանի մտերիմներից, սակայն, ըստ մեր աղբյուրների, նրանց միջեւ «սեւ կատու» է անցել, քանզի վերջինս շատ արագ ու հարմարավետ տեղավորվել է նոր նախարար` Քեթրինի Միհրանի կողմից ծաղիկներով դիմավորված Արփինե Հովհաննիսյանի կողքին` ազատվելով նույն Միհրանի կադրերից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: