
«Ինչ է` ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես` ի՞ր բիզնեսի. սենսացիա են ման գալիս». Վարդան Այվազյանը՝ իր և Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին. «168 Ժամ»

«Իմ ցանկությունն է, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետև կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորի վրա»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ բախում է եղել Կարեն Կարապետյանի և Վարդան Այվազյանի միջև, մասնավորապես` գազի գնի հետ կապված։
Մեր ճշտող հարցին, թե ուրեմն ոչ մի հակամարտություն չկա՞, Վ.Այվազյանը պատասխանեց. «Իմ ու պարոն Կարապետյանի միջև՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է` ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես` ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ` ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի` նորից իրար հետ մի ժամ քննարկենք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: