Աժ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով. դեռ վտանգ կա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով: Ասացին՝ դեռ վտանգ կա։ Երեկ Աժ միջանցքներում խաղաղ էր. բոլորը մի մարդու նման, այդ թվում Մհեր Սեդրակյւսնը, գեներալ Մանվելը (Սեյրան Սարոյանը Երուսաղեմում է), խելոք Նստած՝ ունկնդրում էին Կարեն Կարապետյանին։

Առաջին ընդմիջումից հետո արդեն Աժ դահլիճը կիսադատարկ էր՝ դաշնակցական նախարարները, ինչպես Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ընդմիջմանը դուրս եկան Գալուստ Սահակյանի դռնից, նրանց հետ նաև՝ Կարեն Կարապետյանը՝ իրենց հետ տանելով նորերից միայն առողջապահության նախարարին։ Վերջինիս հակացուցված է հարցազրույց տալը, ասել են՝ բոլ խոսել ես, ընդմիջում տուր։ Նորեկներից Սուրեն Կարայանին ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը գուրգուրանքով ասաց. «Մեր իջևանցին է, ամենակարգին տղեն կառավարությունում», ու տարավ իր սենյակ՝ սուրճ տալու։ Սակայն նրա սենյակից դուրս գալով՝ շփոթված Կարայանի ոտքը փաթաթվեց միջանցքի գորգին, մի կերպ փրկվեց ընկնելուց։ «Խորհրդարանը չեկավ Ձեր վրա, լավ չբեմեցիք, փաստորեն»,– նկատեցինք մենք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31