
«Այդ վախկոտ, կեղծիք արտադրող մեքենան համատարած կեղծիքների է գնում». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանրաքվեի ընթացքի մասին

«Ինձ կգտնեք Ազատության հրապարակում՝ այս գիշեր 8- ից սկսած»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ր. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ պատռելով իր քվեաթերթիկը: Նա նշեց, որ ժամը 12:00-ից սկսած՝ ամեն 3 ժամը մեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տեղեկատվություն կներկայացնի հանրաքվեի ընթացքի և արձանագրված խախտումների վերաբերյալ.
«Արմեն Մարտիրոսյանը համակարգում է «Ժառանգության» շտաբը, որը «ոչ»-ի շտաբի մեջ է: Մինչև գալս Արմենն ասաց, որ այս տարի անգամ նախագահական ընտրությունների հետ համեմատած, այդ վախկոտ, կեղծիք արտադրող մեքենան համատարած կեղծիքների է գնում: Ահազանգներ կան ճնշումների պահով՝ մայաքաղաքում, մարզերում, գյուղերում: Ակնակալելի է, որ հիմնական ճնշումները կլինեն գյուղերում, որովհետև Սարգսյանը փաստորեն պաշտոնական տվյանների համաձայն՝ դարձավ գյուղերի նախագահը, այն էլ մեռած հոգիների, վախեցած գյուղացիների, ուղղորդված զինվորների»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: