Հայաստանի քաղաքացիներն ընտրում են երկրի կառավարման կարգը. Vesti.ru

Ռուսական Vesti-ն անդրադարձել է Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը նախատեսում է նախագահական կառավարումից անցում խորհրդարանական կառավարման:

Նշվում է, որ Երևանի ժամանակով ժ•08:00-ին հանրապետության տարածքում բացվել է 1997 ընտրական տեղամաս:

Չնայած ցուրտ եղանակին, ընտրական տեղամասերում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, գերազանցապես ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք ցանկանում են մասնակցել քվեարկությանը, հաղորդում է TASS-ը:

Ներկայացնելով անձնագիրը ու գրանցվելով գրանցամատյանում, քաղաքացիները ստանում են հարցաթերթիկներ միակ հարցով՝ «Արդյոք համաձա՞յն եք Հայաստանի Հանրապետությյան Սահմանադրության փոփոխության նախագծի հետ»: Քվեարկությանը մասնակցելու համար հարկավոր է պատասխանել «այո» կամ «ոչ»:

Հաղորդվում է, որ Հայաստանի քվեարկության անցկացման գործընթացին մասնակցում է 100 դիտորդ: Քվեարկությունը կշարունակվի մինչև Երևանի ժամանակով ժ• 20:00-ն:
Սպասվում է, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին, վերջնական արդյունքները՝ դեկտեմբերի 13-ին:

Համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝ փաստաթուղթը ընդունված կհամարվի, եթե դրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, հակառակ դեպքում այն կմերժվի:

Տեսանյութեր

Լրահոս