![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կքվեարկեն նույն տեղամասում. ուղիղ. 1in.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/serj-levon.jpg)
Քիչ հետո Երևանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրական տեղամասում սահմանադրական փոփոխությունների նախագծին քվեարկելու է նախագահ Սերժ Սարգսյանը:
Քիչ ավելի ուշ՝ ժամը 12-ի սահմաններում, նույն ընտրատեղամասում կքվեարկի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս տեղամասում է քվեարկում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն ինչպես նախօրեին տեղեկացրել էր նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը չի մասնակցելու երկրի համար «անիմաստ ահմանադրական փոփոխությունների քվեարկությանը»: