«Քաղաքացի դիտորդ»-ի արձանագրած խախտումները՝ քվեարկության 2 ժամերի ընթացքում
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ներկայացրել է մինչև այս պահը արձանագրված ընտրախախտումները: Դրանք ներկայացնում ենք ստորև. 9/27 Ընտրողների համար նախատեսված ցուցակն, որտեղ ստորագրում են քվեաթերթիկն ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին արդեն ժամը 9-ի դրությամբ։ Լրագրողի հարցին, թե էդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջև հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինը ասում է` մոռացել եմ ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն։
30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները: 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները:
Ահազանգ է ստացվել 36/39 տեղամասից, Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք, այն մասին, որ հանձնաժողովբի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվում է գրանցել այնտեղ ներկայացած www.asparez.am կայքի ներկայացուցչին, որը ներկայացրել է անձնագիրը եւ ԶԼՄ կողմից տրված վկայականը: Բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը գրանցել է ԶԼՄ-ներկայացուցչին, սակայն համառորեն հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, պնդելով, թե դա նույն www.asparez.am կայքն է: 15 տեւած բանակցությունները արդյունք չեն տվել, հանձնաժողովի նախագահ Ա.Խաչատրյանը այդպես էլ չի հասկացել, որ «Ասպարեզ» օրաթերթը այլ եւ www.asparez.am կայքը տարբեր զանգվածային լրատվամիջոցներ են, թեպետ դրանց հիմնադիրը նույն իրավաբանական անձն է, առաջինը տպվում է որպես տպագիր թերթ, իսկ երկրորդը լրատվական կայք է:
Այսպիսով 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, ինչը ենթադրում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300 ապատիկ տուգանք: «Ասպարեզ» օրաթերթի խմբագիրը ժամը 08:15-ին բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին այս կապացությամբ, հիշեցնելով, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը,
ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:
10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվում է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին, չնայած այն բանին որ վերջինս պատշաճ ներկայացել է ու ներկայացրել է վկայականը: Խմբագրի զանգից եւ բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը մնացել է անդրդվելի, ու խոստացել է ԿԸՀ-ից պարզել արդյո՞ք «Ասպարեզ» օրաթերթը ԶԼՄ է: Այսպիսով Անահիտ Մադոյանը կատարել է ՎԻՎ 40.6 հոդվածով նախատեսված զանցանք. գրանցամատյանի ոչ պատշաճ վարում, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:
Այս մասին թերթի խմբագիրը բողոք է հղել ԿԸՀ նախագահին ժամը 08:56-ին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից եւ ԶԼՄ -ներկայացուցիչներից ստացված ահազանգերը հիմնականում հետեւյալ խմբերով են. 1. Տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցչիների աշխատանքը, արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտել քվեարկողների փաստաթղթերը, եւ քվեարթերթիկ ստանալու համար նախատեսված մատյանները, համոզվել ու հավաստիանալ, որ մարդը ստանում է իր հասանելիք քվեաթերթիկը: 2. Մի քանի տեսղամասերում պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը, փորձելով դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամսերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից: 3. Մի քանի տեղամսերում հանձնաժողովների նախագահները, փորձում են արգելել «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի ներակյացուցիչներից մեկնումեկի ներկայացույթւնը տեղամսում, պնդելով թե դրանք նույն ԶԼՄ-նեն, մի քանիսը չեն հասկանում, կամ չհասականալու են տալիս, որ դրանք տարբեր լրատվամիջոց են:
10/09 տեղամսում, Ջ.Կիրակոսյանի անվ. դրպոց, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել բերել տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ արարածին: 9/11 տեղամասից, որտեղ քիչ առաջ լրագրողներին արգելել էին ներկա լինել, քիչ առաջ վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»: Այդ տեղամասերում, ենթադրվում է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանը:
9/11 տեղամասից, որտեղ քվեարկելու է Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում Մկրտիչ Կարապետյանին, չնայած այն հանգամանքին, որ նրանց իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողովին եւ գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել: Այսպիսով տեղի է ունենում ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հատկանիշներով հանցագործություն` Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը: