«Եթե առաջ մտավորականությունն էր լծվում քարոզչությանը, այժմ, կարծես, մտավորականության տեղը ինչ-որ աստղեր են զբաղվում դրանով». Զառա Հովհաննիսյան

«Գործող վարչախմբի հիմնական խնդիրը սահամանադրակնա գործընթացը հանրային լայն քննարկման դնելն էր: Այդ խնդիրը լուծելու համար վարչախումբն օգտագործում էր տարբեր մարտավարական հնարքներ:

Դիտարկելով մամուլը, կարելի է ասել, որ եթե անգամ հանրությունը մոտ երկու ամիս առաջ բացարձակ տեղյակ չէր, թե ինչ է կատարվում Սահամանդրության շուրջ, մամուլը կարողանում էր լրացնել այդ բացը և ամսվա կտրվածքով 30-40 հրապարակում անպայման անդրադառնում էր դրան»,-«Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ մյուս մարտավարական հնարքն այն էր, որ սկզբից նախգծի հայեցակարգում ներկայացված էին այնպիսի աղաղակող դրույթներ, ինչպիսիք են՝ հավաքների ազատության վերաբերյալ ավելի կոշտ ձևակերպումները, կյանքի իրավունքի վերաբերյալ, սեփականության իրավունքի վերաբերյալ և այդ միջոցներով նաև քաղաքացիական հասարակությանը ներքաշեցին քննարկումների մեջ.

«Հետո այդ դրույթները հանվեցին, բայց դու արդեն ներքաշված էիր այդ պրոցեսի մեջ: Քաղաքացիական հասարակությունն այս անգամ ակտիվորեն մասնակցեց ոչ թե որպես դիտորդ, այլ հանրային իրազեկման խմբերի կազմակերպիչ: Այդ խմբերը փորձում էին լրացնել բևեռացման բացը, և հանրային իրազեկումներով ներկայացնել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան, եթե «այո» լինի»:

Զ. Հովհաննիսյանը՝ լինելով իրազեկող խմբի անդամ, ասաց, որ իրազեկելիս հնրարավոր էր խուսափել քարոզչությունից. «Դու չես կարող մարդկանց ասել, թե Սահմանադրությունը վատն է և դրա համար մի գնացեք, «այո» մի ասեք, որովհետև դու պետք է բացատրես այդ փաստաթղթի բուն էությունը»:

Նա նշեց, որ «Այո»-ն իր վարչական միջոցները բավական լուրջ օգտագործում էր՝ սկսած մարզպետարանների ուղղորդված քարոզչությունից, վերջացրած այն, որ աշխատանքի պայմաններում գտնվող մարդիկ դուրս էին գալիս ու զբաղվում քարոզչությամբ. «Դա վարչական ռեսուրսի բավական լուրջ պոտենցիալ է, որ օգտագործվել է: Թվում էր, թե ռեալիթի շոուն հավասարակշռված պիտի լինի, բայց ես այդտեղ էլ տեսնում եմ մի նոր հնարքի օգտագործում՝ եթե առաջ մտավորականությունն էր լծվում քարոզչությանը, այժմ, կարծես, մտավորականության տեղը ինչ-որ աստղեր են զբաղվում, որոնք կարող են լինել քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ: Այսպիսի քաղաքականացված աստղային խումբ էր: Բայց ինչ վերաբերում է քարոզչությանը՝ «Այո»-ինն ավելի շատ էր, քան «Ոչ»-ինը:

Տեսանյութեր

Լրահոս