Ինչ-որ մարդիկ ելումուտ են անում թիվ 11/09 ընտրատեղամաս

Էրեբունի վարչական շրջանում տեղակայված թիվ 11/09 տեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Վալենտինա Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ոչ մի խախտում և արտառոց դեպք չի նկատել ընտրատեղամասում։

Օրենքի համաձայն ընտրատեղամասը բացվել է առավոտյան 8։00-ին և ընտրությունների ընթացքը նորմալ է ընթանում։

Սակայն «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Մարգարիտա Վարդանյանն ասաց, որ Հանրապետական կուսակցության վստահված անձինք մեկից ավելի են և որոշ անդամներ անընդհատ մուտք ու ելք են անում ընտրատեղամաս, ինչն, իր կարծիքով՝ ընդունելի չէ։ Մեր հարցին, թե ո՞ր կուսակցության վստահված մարդիկ են ելումուտ անում ընտրատեղամասը, Մարգարիտա Վարդանյանը պատասխանեց՝ իր իմանալով՝ Հանրապետական։ Մեր հարցին, թե դա արձանագրվե՞լ է գրանցամատյանում՝ նա պատասխանեց՝ ոչ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նրանք դուրս են հրավիրվել տեղամասից, և այդ մասին գրանցամատյանում չի գրանցվել:

Տեսանյութեր

Լրահոս