«Հելեք դուրս, մարդ բերեք». ՔՀԻ դիտորդների արձանագրած առաջին խախտումները

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում: Ըստ http www.hra.am-ի, արդեն գրանցվել են առաջին խախտումները:

07:30 – 1/4 Ավան – ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է: 08:00 – 1/4 Ավան – Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը:

Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է: 9:11 – 1/24, Նոր Նորք – ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»:

Տեսանյութեր

Լրահոս