«ՀԱԿ հանձնաժողովի անդամը մատով ցույց է տալիս՝ «Ոչ», այ ստեղ կդնեք այս նշանը». հանձնաժողովի նախագահ

Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է հանրաքվեի 9/11 տեղամասը, լարված իրավիճակ էր ստեղծվել: Հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը անդամներից մեկին, ով, ըստ նրա, ՀԱԿ-ից է, մեղադրում էր մասնակիցներին ուղղորդելու մեջ: «Բոլորին ուղղորդում է ՀԱԿ հանձնաժողովի անդամը, մատով ցույց է տալիս՝ «Ոչ», այ ստեղ կդնեք այս նշանը, այստեղ կդնեք: Սա առաջին դեպքը չէ, բավական ա, էլի»,- ասաց Կարինե Նալբանդյանը: Հանձնաժողովի ՀԱԿ անդամն էլ, սակայն, պնդում էր, որ ինքը մարդկանց չի ուղղորդել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս