Մինչև 2016 թվականը Հարավային Կուրիլյան Իուրուպ և Կունաշիր կղզիներում կառուցվելու են ինքնուրույն ռազմական ավաններ՝ զարգացած սոցիալական ենթակառուցվածքներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության, էներգետիկայի, դատախազության, սոցիալական ապահովության եւ մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թերություններն ու խնդիրները, արձանագրված դրական քայլերը եւ առաջարկներ ներկայացրեց:
«Դոնեցկյան ժողովրդական հանրապետությունը» չի ճանաչում ապրիլի 17-ին Ժնևում անցկացված քառակողմ բանակցությունների արդյունքներով ստորագրված համաձայնագիրը:
Էրդողանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանը քվեարկածներին:
Այդ ամենի համար քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով (ահաբեկչական ակտ, որը հանգեցրել է մարդկանց զոհվելուն):
Գյուլը հիշեցրել է, որ զբաղեցրել է երկրի պետական բոլոր կարևոր պաշտոնները և հպարտ է այդ կապակցությամբ:
Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) այսօր հայտարարել է, որ իր կողմնակիցները մայիսի 1-ին հավաքվելու են Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում:
Ժիրինովսկին վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհու:
Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին:
Դոնեցկի ռուսամետ ակտիվիստները հայտարարել են, որ չեն լքի մարզխորհրդի շենքը՝ չնայած Կիևի իշխանությունների պահանջներին և Ուկրաինայի շուրջ միջազգային նոր համաձայնագրի ստորագրմանը:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գյուղանտեսության, անտառտնտեսության ու ձկնորսության նախարար Եսիմասա Հայասին
Ադրբեջանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ռազմական ու տեխնիկական համագործակցության զարգացմամբ:
Մամուլն արդեն գրել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի վերանշանակվի այդ պաշտոնում: 168.am-ի տեղեկություններով, վարչապատ Հովիկ Աբրահամյանն այդ հարցն արդեն համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Յուրի Վարդանյանը իր մերձավորշրջապատում հայտարարում է, որ իր համար միևնույն է՝ կվերանշանակվի թե, ոչ, որովհետև չվերանշանակվելու դեպքում ինքը դառնալու է ՀԱՕԿ նախագահ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
Այդ նախագծի իրագործումն իրականացվում է միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի ու նախագծին մասնակից երկրների միջև:
Ռուսաստանը ստիպված է եղել ստորագրել հայտարարությունը և դատապարտել ծայրահեղականությունը, որն այսօր փաստացիորեն աջակցություն է ստանում Ռուսաստանից:
Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հոսպիտալ:
«Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են: Կարծում եմ՝ հիմա եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում։ Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետևանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը։
Յըլդըզը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան Ուկրաինայի դեպքերի պատճառով կարող է զրկվել «Արևմտյան» գազատարով գազի մատակարարումներից, որով երկիրը ստանում է գազի 12.5 տոկոսը:
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո իշխանական վերնախավը ռեստորաններից մեկու նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան տոնը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը:
Ես այդ մասին մտածել եմ դեռևս երկու ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Պուտինը ինձ հուշեց ևս մեկ անգամ:
Անկախ դրդապատպատճառներից ու շարժառիթներից, ներքին խոհանոցից՝ այդ քայլը ՀՀ քաղաքական դաշտի համար ողջունելի է, քանի որ ինքնաբերաբար ուժեղանում է ընդդիմությունը։
Բեռլուսկոնին գոհունակություն է հայտնել, որ Միլիանի հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովն իրեն դատապարտել է ծերանոցում մեկամյա աշխատանքներ կատարելու:
Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար հատվածի ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում են, որ կոալիցիա չմտնելու և պատասխանատվություն չստանձնելու որոշումը կայացրել է կուսակցության քաղաքական հատվածը, իսկ քննարկումների ընթացքի և այդ որոշման կայացման վրա շատ մեծ է եղել հատկապես ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ազդեցությունը։
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը և աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային և եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության և թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ և հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր: