Ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է

АРМС-ТАСС-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի օգնական Ազադ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ռազմական ու տեխնիկական համագործակցության զարգացմամբ:

Մամեդովը հույս է հայտնել, որ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերութունը կմասնակցի սեպտեմբերի 11-13-ին Բաքվում պլանավորված ռազմական ցուցահանդեսին: Մամեդովի խոսքերով՝ ներկա դրությամբ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, ապա գալիս են Թուրքիան ու ՀԱՀ-ը:

Մամեդովը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում Ռուսաստանից ստացել է տանկեր, հրնետ համակարգեր, Ми-36М ուղղաթիռներ, հետևակի մարտական մեքենաներ, հրետանային սարքեր, БТР-82 զրահատրանսպորտներ: Նա հավելել է, որ Ադրբեջանը ներկայումս Ռուսաստանի հետ պայմանագրով համատեղ իրականացնում է  АК-74М տիպի ինքնաձիգի արտադրություն:

Տեսանյութեր

Լրահոս