Բաժիններ՝

Ռուսաստանը ՀՕՊ-ի ժամանակակից միջոցներ է տեղակայելու Հարավային Կուրիլյան կղզիներում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2016 թվականը Հարավային Կուրիլյան Իուրուպ և Կունաշիր կղզիներում կառուցվելու են ինքնուրույն ռազմական ավաններ՝ զարգացած սոցիալական ենթակառուցվածքներով:

Այս մասին այսօր Սախալինում տեղի ունեցած ռազմական խորհրդի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը: Նա հավելել է, որ ռազմական օբյեկտներից բացի, այդ կղզիներում նախատեսված է կառուցել բնակելի շենքեր, սոցիալական, մշակութային ու մարզական հիմնարկներ:

Ենթակառուցվածքի արդիականացումից հետո ռազմական գերատեսչությունը զբաղվելու է կղզում գտնվող զորամասերի վերազինմամբ: Մասնավորապես, այնտեղ տեղակայվելու են ՀՕՊ-ի ժամանակակից միջոցներ, հականավային համալիրներ ու ուղղաթիռներ:

2014 թվականի աշնանը տարածաշրջանում անցկացվելու են «Արևելք – 2014» զորավարժությունները, որոնք առնչվելու են նաև Սախալին և Կուրիլյան կղզիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930