Բաժիններ՝

Դոնեցկում հայտարարել են, որ զենքը վայր կդնեն Կիևի իշխանության հրաժարականից ու «Մայդանի» վերացումից հետո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ռուսամետ ակտիվիստները հայտարարել են, որ չեն լքի մարզխորհրդի շենքը՝ չնայած Կիևի իշխանությունների պահանջներին և Ուկրաինայի շուրջ միջազգային նոր համաձայնագրի ստորագրմանը: Նրանք հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ հրաժարական չի տվել Կիևի ներկայիս իշխանությունը:

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչ Ալիեքսանդր Գնեզդիլովը հայտարարել է, որ իրենք պետական շենքը կլքեն այն բանից հետո, ինչ Կիևի ապօրինի իշխանությունը կազատի խորհրդարանն ու նախագահի նստավայրը:

Դոնեցկի «բողոքականների» մեկ այլ առաջնորդ հայտարարել է, որ իրենք չեն լքի իրենց դիրքերը, քանի դեռ եվրոպամետ ցուցարարները Կիևի «Մայդանում» չեն վերացրել իրենց «քաղաքը»:

«Դոնբասի ժողովրդական աշխարհազորի» ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլակովը մեկ այլ նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ Կիևի իշխանությունները պետք է ազատեն իրենց կողմնակիցներին և համաձայնեն շրջանների կարգավիճակի հստակեցման շուրջ հանրաքվե անցկացնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս