Իշխան Զաքարյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

2014 թվականի ապրիլի 16-ին Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը:

ՎՊ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ջոն Հեֆերնը նշել է, որ իրենք արժեվորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը: Վերահսկողության մի շարք ոորտներում Վերահսկիչ պալատի հաջողություններն ակնհայտ են:

Հանդիպմանը քննարկվել է նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները:

Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930