
Իրանի ԿԲ-ը սառեցված 4.2 միլիարդ դոլարից արդեն իսկ հետ է ստացել 2.65 միլիարդ դոլարը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը ստացել է Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով սառեցված ակտիվների հինգերորդ տրանշը: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Իրանի Կենտրոնական բանկն արդեն իսկ ստացել է 2.65 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, ապասառեցման ենթակա է 4.2 միլիարդ դոլար՝ ելնելով նախորդ տարվա նոյեմբերին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ստորագրված համաձայնագրից:
Սառեցված ակտիվների վերադարձման պլանը փուլ առ փուլ իրագործվում է հունվարի 20-ից: Ակտիվները վերադարձվելու են 8 փուլով: Իրանի Կենտրոնական բանկը կարող է ստացված միջոցներն ուղղել արտարժույթի, ոսկու և պատժամիջոցներով չարգելված ապրանքատեսակների գնմանը: