Բաժիններ՝

Ճապոնիան մտադիր է 2015 թվականի ֆինանսական տարում վերսկսել Անտարկտիկայում կետորսությամբ զբաղվելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը, որը հայտարարել էր ընթացիկ տարում Խաղաղ օվկիանոսի ջրերում կետորսությամբ զբաղվելու շարունակման մասին, մտադիր է նաև 2015 թվականի ֆինանսական տարում վերսկսել Անտարկտիկայում կետորսությամբ զբաղվելը:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գյուղանտեսության, անտառտնտեսության ու ձկնորսության նախարար Եսիմասա Հայասին: Նա հավելել է, որ Ճապոնիան արդեն իսկ առաջիկա աշնանը Կետորսության գծով միջազգային հանձնաժողովին կներկայացնի իր կետորսական պլանը:

Այդ փաստաթուղթն առնչվելու է ինչպես Անտարկտիկայում, այնպես էլ Խաղաղ օվկիանոսի ջրերում Ճապոնիայի գործունեությանը: Ճապոնիան հուսով է, որ այդպիսով կհաջողվի կոնսենսուի գալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հետ, որը մարտի վերջին Տոկիոյից պահանջել էր դադարեցնել Անտարկտիկայում կետորսությամբ զբաղվելը:

Ձևականորեն այդ արգելքն առնչվում է նաև Խաղաղ օվկիանոսում կետորսությամբ զբաղվելուն: Ճապոնական գերատեսչությունն ընդգծել է, որ իրենք մտադիր են զգալիորեն կրճատել Խաղաղ օվկիանոսում կետորսությամբ զբաղվելը: Տոկիոյում հուսով են, որ դա դրականորեն կանդրադառնա տվյալ հարցում միջազգային հանրության դիրքորոշման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930