
Նովոսիբիրսկցի թոշակառուն լրատվամիջոցների միջոցով առաջարկություն է արել Լյուդմիլա Պուտինային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նովոսիբրսկի բնակիչ, թոշակառու Յուրի Բաբինը, ով հայտնի է որպես «կոպեկանոց միլիոնատեր» այսօր հայտարարել է, որ ցանկանում է իր «ձեռքն ու սիրտը» առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային.
«Ես ազատ եմ 2008 թվականից և ցանկանում եմ իմ ձեռքն ու սիրտն առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինային: Ես այդ մասին մտածել եմ դեռևս երկու ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Պուտինը ինձ հուշեց ևս մեկ անգամ: Հուսով եմ, որ իմ երազանքը կիրականանա»:
Վլադիմիր Պուտինը երեկ երկրի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ, պատասխանելով «Ռուսաստանը ե՞րբ կտեսնի իր նոր, առաջին տիկնոջը» հարցին, հայտարարել էր, որ նախ պետք է ամուսնացնի իր նախկին կնոջը և դրանից հետո նոր կմտածի իր մասին:
Նշվում է, որ Յուրի Բաբինը՝ որպես «կոպեկանոց միլիոնատեր», հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ նա 2012 թվականի դեկտեմբերին վաճառքի էր հանել մեկ կոպեկանոց մանրադրամների իր հավաքածուն:
Խոսքը գնում է 5 միլիոն կոպեկի մասին, որոնց քաշը կազմել է 7.5 տոննա: Բաբինն այն գնահատել էր 19.9 միլիոն ռուբլի: Բաբինը նաև հայտնի է նրանով, որ ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին առաջարկել էր իր քոթեջի հինգ սենյակը: