Բաժիններ՝

Ներկա դրությամբ քաղաքական կոնկրետ պլաններ չունեմ ապագայի վերաբերյալ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ ունեցած այսօրվա զրույցում հայտարարել է, որ չունի քաղաքական պլաններ ապագայի վերաբերյալ. «Ներկա դրությամբ քաղաքական կոնկրետ պլաններ չունեմ ապագայի վերաբերյալ»:

Գյուլի խոսքերով՝ ապագա պլաններ չունենալու մասին որոշել է հայտարարել, որպեսզի վերջ դնի տվյալ թեմայի շուրջ տարածում գտած բազում խոսակցություններին: Գյուլը հիշեցրել է, որ զբաղեցրել է երկրի պետական բոլոր կարևոր պաշտոնները և հպարտ է այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը 18.11.2002-14.03.2003-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի, 14.03.2003-28.08.2007-ն ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի արտգործնախարարի, 28.03.2003-28.08.2007-ն ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի փոխվարչապետի, և 28.08.2007-ից ցայժմ՝ Թուրքիայի նախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930