Վիսկին ամենաշատը սիրում են ֆրանսիացիները

Ֆրանսիայում վիսկի ավելի շատ են խմում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Bonial ընկերության անցկացրած հարցման տվյալներով, հանրապետության յուրաքանչյուր բնակիչ տարեկան միջին հաշվով օգտագործում է 2,15 լիտր խմիչք: Այդ մասին հայտնել է The Times թերթը:

Երկրորդ տեղում հայտնվել է Ուրուգվայը՝ մեկ մարդու հաշվով տարեկան 1,8 լիտր, երրորդում՝ ԱՄՆ-ը (1,4 լիտր): Մեծ Բրիտանիան զբաղեցրել է միայն յոթերորդ տեղը (1,25 լիտր): Նրանից առաջ են անցել Ավստրալիան, Իսպանիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ֆրանսիայի սպիրտային խմիչքների արտահանողների դաշնության տվյալներով՝ երկրում վաճառվող վիսկիի գրեթե 90 տոկոսը ներկրվում է Շոտլանդիայից: Սակայն այդ խմիչքի բարձր պահանջարի կապակցությամբ ոգելից խմիչքների տեղացի արտադրողները մտադիր են վերակողմնորոշել արտադրությունը: «15 տարվա ընթացքում աշխարհւմ լավագույնը կդառնա Ֆրանսիայի վիսկին: Մենք կկարողանանք այլեւս չպատճենել շոտլանդացիներին եւ կհաստատենք իսկական ֆրանսիական ոճը»,- վստահ են փորձագետները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031