Ցուցարարները վերադառնում են Ազատության հրապարակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման կազմակերպած հանրահավաքից հետո ցուցարարները Ազատության հրապարակից երթով  Բաղրամյան պողոտայով շարժվել էին դեպի ՀՀ-ում ԵՄ գրասենյակ: Վալերի Օսիպյանը երթի կազմակերպիչներին զգուշացրել էր՝  քանի որ քաղաքապետարանին այլ երթուղի էր ներկայացվել և ընդունվել ի գիտություն, ցուցարարները չպետք է փակեն պողոտան՝ չխախտելով մյուս քաղաքացիների իրավունքները:

Բաղրամյան պողոտայի երթևեկելի գոտու մի հատցվածը կիսով չափ փակելով՝ ցուցարարները հասան Հայաստանում ԵՄ գրասենյակ: Այնտեղ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ բացի քաղբանտարկյալներին վերաբերող նամակից հանձնում են նաև մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակը:

Վարուժան Ավետիսյանը նամակները փոխանցեց ԵՄ անվտանգության աշխատակցին՝ խնդրելով, որ դրանք փոխանցի դեսպանին: Իսկ նամակները փոխանցելուց հետո նա հայտարարեց, որ հավաք-երթը պաշտոնապես ավարտվել է, և իրենք վերադառնում են Ազատության հրապարակ, իսկ ովքեր չեն ցանկանում գնալ այնտեղ, կարող են զբաղվել իրենց առօրյայով:

Այժմ նրանք վերադառնում են Ազատության հրապարակ, որտեղ դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հերթապահություն է, ընդդիմադիրներն այդ օրվանից չեն ազատել հրապարակը:

Տեսանյութեր

Լրահոս