Հռոմի պապի այցը Հայաստան հնարավոր է հունիսի 2-րդ կեսին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսի երկրորդ կեսին հնարավոր է այցելի Հայաստան: Այս մասին Վատիկանի ռադիոյի թողարկման ժամանակ հայտարարել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Նա նշել է, որ այցի կազմակերպումը քննարկման փուլում է, և պապի կողմից հաստատված հստակ ծրագիր դեռևս չկա. այդուհանդերձ, դիտարկվում է հունիսի երկրորդ կեսին այցելելու տարբերակը:

Ֆեդերիկո Լոմբարդիի մեկնաբանությունը եղել է այն բանից հետո, երբ որոշ լրատվամիջոցներ հայտարարել են հունիսի 22-26-ի միջակայքում Հռոմի պապի` Հայաստան հավանական այցի մասին: Նա ասել է, որ այդ ամսաթվերը ճիշտ չեն, և պետք է սպասել վերջնական որոշմանը` խուսափելով թյուրիմացություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031