
«Պաշտպանական բանակը հավատարիմ է մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը և պատասխան քայլեր չի ձեռնարկում». Սենոր Հասրաթյան

Չնայած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը` ադրբեջանական կողմն ապրիլի 5-ին ժամը 12:00-ից հետո ևս շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«ժամը 12:00-ից հետո ևս շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտում է հրադադարը, իհարկե ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես նախորդ օրերին: Պաշտպանական բանակը հավատարիմ է մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը և պատասխան քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Հասրաթյանը: Նրա տեղեկացմամբ` հակառակորդը հրադադարը խախտում է ականանետերից, հրանոթներից և այլ զինատեսակներից: