Երևանում Մեդվեդևի մասնակցությամբ ԵՏՄ գագաթաժողովը չեղյալ է հայտարարվել՝ Ղարաբաղի հակամարտության պատճառով. РБК

ԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երևանում վարչապետների մասնակցությամբ գագաթաժողովը ու այն ավելի ուշ անցկացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով:

Ինչպես հայտնել են РБК-ին ՌԴ կառավարությունում իր երկու աղբյուրները, Մեդվեդևի ուղևորությունը Երևան չեղյալ է հայտարարվել, թեև նրա այցը նախապատրաստող խումբն արդեն Հայաստան էր ուղարկվել:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ երևանյան հանդիպումը հետաձգվում է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացման ժամանակ Ռուսաստանի վարչապետի այցը կարող էր դիտվել՝ որպես աջակցություն կողմերից մեկին:

РБК-ն զրուցել է Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի հետ, ով հայտնել է միայն, որ Մոսկվան սպասում է ԵՏՄ-ի պաշտոնական որոշմանը:

Կարդացեք նաև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի մասին հայտնել էր ՌԴ կառավարության կայքը մարտի 24-ին: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Մեդվեդևն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում կլինեն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման գերակա խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ բանակցություններ կվարի Հայաստանի ղեկավարության հետ:

«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- ասված էր ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այս պահի դրությամբ չեղյալ չի հայտարարել ապրիլի 7-ին Բաքու ուղևորությունը:

Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախարարների եռակողմ հանդիպումը Բաքվում չեղյալ չի հայտարարվում»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս