
Մոգերինին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին բանակցությունների կոչ է արել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում:
«Մոգերինին կոչ է արել անհապաղ դեէսկալացնել բռնությունը, դադարեցնել գործողությունները քաղաքացիական անձանց դեմ ու խստորեն հետևել հրադադարին: Հակամարտությունը պահանջում է համընդգրկուն և խաղաղ լուծում, այլ ոչ թե ռազմական»,- ասվում է կոմյունիկեում:
Բանակցությունների ընթացքում Մոգերինին հիշեցրել է Եվրամիության աջակցության մասին՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին և եռանախագահներին:
Հայտարարության մեջ ասվում է, որ Մոգերինին կոչ է արել «կողմերին վերսկսել հակամարտության կարգավորումը»: Այդ համատեքստում ասվում է, որ բոլոր կողմերը պետք է անեն անհրաժեշտ քայլեր և խուսափեն գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են խորացնել առանց այդ էլ դժվարին իրավիճակը:
Հաղորդվում է, որ Մոգերինին և տարածաշրջանի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը շարունակում են անձնապես կապ պահպանել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: