«Աշխարհում ոչ մի պետության, երկրի օրենքում չկա, որ այսինչ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, և որևէ պետություն աշխարհում չի ընդունել, չի ընդունում և չի ընդունելու իր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, դա հասարակությունը կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են ընկալում՝ քաղբանտարկայննե՞ր են տվյալ մարդիկ, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են համարվում քաղաքական բանտարկյալներ՝ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
«Ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունած ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետությունները անտարբեր են 7 մլն արևմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ»,- հենց այս հարցադրումը՝ որպես իրենց գործունեության հիմնական առանցք շեշտադրեց Արևմտահայերի Ազգային Համագումարի նախագահ Սուրեն Սերայտարյանը:
Ուկրաինան արհեստական երկիր է, և որ Լվովը լեհական քաղաք է
«Մարդ կա, թքում ես, ասում ա անձրև ա գալիս: Եթե քար եք նետում, մենք էլ կարող ենք ձեր վրա քար նետել: Խոսքն իր մեջ պետք ա ուժ ունենա»,- հայտարարեց Է.Շարմազանովը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուորլիքը մյուս համանախագահների հետ տարածաշրջան չի ժամանելու անձնական պատճառներով:
Իր հազարավոր ցենտրիֆուգներով՝ Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում արտադրել միջուկային ռումբի համար նյութեր:
Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական ուժերի միջեւ սերտ գործակցության անհրաժեշտությունն ինչպես Արցախի ճանաչման, երկու հայկական պետությունների անվտանգության, այնպես էլ նմանատիպ ծրագրերի իրագործմանն աջակցելու գործում: Ծրագրեր, որոնց միջոցով Արցախը, ըստ Հովհաննիսյանի, կդառնա տնտեսապես մրցունակ, իսկ բանակը՝ ավելի մարտունակ. «մի խոսքով՝ ծաղկող այս երկրամասում մարդն ու հողը ներդաշնակորեն կփոխլրացնեն իրար»: Ամփոփելով խոսքը, Րաֆֆին հավաստիացրեց, որ «Ժառանգությունն» իր մասնակցությունն է ունենալու այս ազգանվեր գործում:
Քերին հավելել է, որ քուրդ մարտիկներին օգնելը ժամանակավոր է, և որ ԱՄՆ-ը Թուրքային խնդրել է օգնել քրդերին:
Արաղչին ընդգծել է, որ օրակարգում չի գտնվում նոյեմբերի 24-ից հետո կողմերի միջև բանակցությունների հնարավոր երկարաձգման հարցը:
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հրապարակեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում դռնբաց դատական նիստում քր.գործով կայացված դատական վճիռը՝ Սերժ Սարգսյանի հանդեպ: Հանուն հայ ժողովրդի և ազատ անկախ Հայաստանի, ըստ Փոստանջյանի, Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:
Գազամատակարարման երկամյա դադարի պատճառը գազատարի պայթյունն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ, գերմանացի Հերբերտ Զալբերին:
Այս մասին հայտարարել է կանանց ու ընտանեկան հարցերով Իրանի փոխնախագահ Շահինդոհտ Մովլավերդին.
Ոստիկանն ընդգծել է, որ դրանով իսկ ցանկանում է բարձրացնել խաչմերուկում կանգնած մեքենաների վարորդների ու հետիոտների տրամադրությունը:
Սաուդյան Արաբիայի բյուջեի ավելի քան մեկ քառորդը ծախսվում է կրթության վրա:
Վերջին օրերին Վրաստանում տարածվել է ընտանեկան բռնությունների իրական ալիք:
Հարցին, թե ինչո՞ւ այսպիսի դատավճիռ եղավ, Ա.Իշխանյանն այսպես պատասխանեց. «Թող ինձ ներեն նորանկախ Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, ես բոլոր դատերին միշտ մասնակցել եմ, եղել եմ: Շանթ Հարությունյանի և իր ընկերների դատավարության ժամանակ նրանք բացարձակապես չասացին, որ «մենք մեղավոր չէինք, մենք էս էինք, մենք էն էինք», նրանք իրենց պահեցին իսկական քաղաքական գործիչների պես և շարունակեցին իրենց այն խոսքը, ինչն ասում էին իրենց ասած հեղափոխությունն անելու ժամանակ: Դա նրանց չներվեց»:
Լավրովը հուսով է, որ ԵՄ-ը կգիտակցի ուկրաինական սցենարը Մոլդովայի հանդեպ կրկնելու վնասակարությունը:
Ն.Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ 2008թ. Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն իշխանափոխությունից հետո, ընդ որում՝ իրական իշխանափոխություն, ոչ թե իշխանության տրանսֆորմացիա: Պատգամավորը շեշտեց, որ ոմանք համարում են ռեալ պոլիտիկ, քաղաքագիտական վելուծություն են իրականացնում, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել և բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր կթակի իր դուռը:
«Խելացի ժամացույցները» վաճառքի կհանվեն ամանորին, ինչը Microsoft-ին հնարավորություն կտա տվյալ հարցում առաջ ընկել Apple ընկերությունից:
«Կարծում եմ՝ այդ դատավճիռն է՛լ ավելի մեծացրեց անջրպետը, որ գոյություն ունի հասարակության և իշխանությունների միջև, որովհետև Շանթ Հարությունյանի գործողություններն ունեն 2 կողմ՝ կատարման եղանակով, թերևս անընդունելի է, բայց իր բովանդակությամբ դա շատ համահունչ է ժողովրդի և մեր բոլորի պահանջին, որովհետև բոլորս հասկանում են, որ այլև այսպես շարունակել չի կարելի»,- խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին՝ այսօր՝ լրագրողների հետ ահնդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:
ԵՏՄ-ում բոլոր որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի հիման վրա, այստեղ չկան ավագ եղբայրներ, չկան կրտսեր եղբայրներ:
«Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Իսկ իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ո՛չ լացում է, ո՛չ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանին «քաղբանտարկյալ» անվանելու մասին:
Հարցին, թե սա ի՞նչ մեսիջ էր հասարակությանը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա. «Դատարանը, ոստիկանությունը և քաղաքական համակարգը… դրանց մեջ փոխըմբռնում չկա, եթե լիներ, որևէ մեկը կկանխեր, հասարակությունը տուժեց նրանից, որ մեր իշխանական համակարգը չկարողացավ կանխել այդ ակցիան: Պետք է կանխվեր, դա հեղափոխություն չէր, դա մոգերի ջարդ ու ծեծ չէր, դա նաև քրեական գործ չէր»:
Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ. զեկույցում արձանագրված խախտումները կրում են քրոնիկ բնույթ: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կա՛մ նախագահ, կա՛մ վարչապետ, կա՛մ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ավելի շատ գիտությունը զարգանա, դա է հզորությունը»:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորում, «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ: