Բաժիններ՝

Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին Բելառուսը չհամարել կամակատար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ռուսներին և ՌԴ ղեկավարությանը հաշվի առնել հանրապետության ինքնիշխան և անկախ կարգավիճակը, հայտնում է Interfax-ը:

«Ես ցանկանում եմ, որ ռուսները հասկանան, հատկապես Ռուսաստանի ղեկավարությունը, որ մենք չենք լինի կամակատար: Մենք ինքնուրույն, ինքնիշխան պետություն ենք, որը ապրում է ձեզ հետ մի տանը, բայց ունի իր բնակարանը: Թող, որ փոքրիկ, ոչ մեծ, սակայն իր բնակարանը: Ի դեպ, դրանք նաև Ռուսաստանի ներկայիս նախագահի խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն իր ամենամյա ուղերձի ժամանակ՝ ուղղված ուկրաինացիներին և Ազգային ժողովին:

«Ռուսաստանի նախագահը պատրաստ է դրա վրա կառուցել մեր հարաբերությունները: Իսկ ինչո՞ւ են որոշ, այդ թվում՝ իշխանական խոսափողներ, կենտրոնանում այլ բանի վրա՝ բանը հասնում է մինչև զրպարտություն: Հարկավոր է այդ ամենին վերջ տալ, դա լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Լուկաշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս