Բաժիններ՝

ԵՄ-ն արդեն մայիսից կարող է Թուրքիային ներառել «առանց վիզային» երկրների ցանկում

Եվրահանձնաժողովը կարող է արդեն մայիսի 4-ին առաջարկել Թուրքիային ներառել «առանց վիզային» երկրների ցանկում, սակայն միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր պայմանները, հայտնում է Euronews-ը: Դրանք ներառում են ավելի քան 70 կետ, որոնց զգալի մասը կապված է անօրինական ներգաղթյալների խնդիրների լուծման հետ:

Եվրահանձնաժողովում խոստովանում են, որ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված պայմանագրից մեկուկես ամիս անց առաջընթացը նկատելի է:
«Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին կներկայացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման երրորդ զեկույցը:

Ընդհանուր առմամբ՝ մենք կշարունակենք ուշադիր հետևել տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, երբ դա վերաբերում է առավել խոցելի կատեգորիաների՝ կանանց և երեխաների իրավունքներին»,- ասել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:
Իր հերթին, Թուրքիան մեղադրում է ԵՄ-ին պարտավորությունները չկատարելու մեջ, այն է՝ 3 միլիարդ եվրոյի հատկացում ներգաղթյալների կենսապայմանները բարելավելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930