«Դե, ես Զուրաբյան չեմ կարա լինեմ». Սասուն Միքայելյանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը

«Ես էլ եմ եղել առաջին գծում, ես վաղը կգնամ նորից, իմ տղաներն այնտեղ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ շատերը սահման գնալն օգտագործում են սեփական PR-ի համար, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ ինքը չգիտի՝ ով է այդ նպատակով գնում: «Ես միշտ էլ ասել եմ՝ պատերազմ անցած մարդիկ մի մորից չեն ծնվել, մի արգանդից են ծնվել, մի բախտին ու ճակատագրին են արժանանում, ու ինձ չի հետաքրքրում՝ ով է գնացել, ինչ PR է ուզում անել: Մի խորացեք այդ հարցի շուրջ, մարդիկ գնացել են՝ ինչ-որ բանով ուզում են օգնել: Այնտեղ առաջվա պես ինքնագլուխ բան չկա, ամեն ինչ վերահսկվում է ՊՆ-ի կողմից»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում սահմանում խաղաղապահների տեղակայմանը, Ս, Միքայելյանը պատասխանեց՝ շատ վատ, բայց չի ուզում դա մեկնաբանել, քանի որ քաջատեղյակ չէ. «Եթե խաղաղապահ է մտնում, ուրեմն՝ այդ տարածքն էլ քոնը չէ, ձեռք քաշեք»:

Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանն էլ է ասել, որ ՀԱԿ-ը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը, Ս. Միքայելյանն այսպես արձագանքեց. «Դե, ես Զուրաբյան չեմ կարա լինեմ»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պետք է համախմբվեն Սերժ Սարգսյանի շուրջ, որպեսզի նա իրեն ուժեղ զգա բանակցությունների ժամանակ, Ս. Միքայելյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ՝ այդ բանակցությունների սեղանի շուրջ ինչ հարց է քննարկվում, դրա համար այդ հարցին չեմ կարող պատասխանել: Կարող է՝ Լևոն Տեր-Պերոսյանը քաջատեղյակ է՝ բանակցությունների սեղանի շուրջ ինչ պետք է բանակցեն»:

Տեսանյութեր

Լրահոս