Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետև երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։ Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։
Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության եւ ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
Միջուկային զսպման ուժերի այդ գործողությանը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Չիժովը հիշեցրել է, որ ուկրաինական կողմի պարտքի ծավալը կազմում է մոտ 3.5 միլիարդ դոլար:
Զորահանդեսին մասնակցում է ավելի քան 11.000 զինծառայող, 151 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 69 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Նրանք ընդգծել են, որ պատրաստ են լեգիտիմ քաղաքական նպատակներ հետապնդողների հետ քննարկումներին, ինչը չի կարելի ասել նրանց պարագայում, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ:
ԱՄՆ-ի ու Վիետնամի հարաբերությունները զգալիորեն բարելավել են 1995 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում, ըստ որի՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը:
Տանզանիան ցանկություն է հայտնել դեսպանատուն բացել Թուրքիայում:
Քերին զրուցակցին հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է սիրիական ընդդիմությանը հատկացնել հավելյալ 27 միլիոն դոլար:
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր պատուհան է տեսնում:
«Դեսպանի նման պահվածքն ավելի շատ կվնասի հայ-ռուսական հարաբերություններին, քան նման հայտարարություն անելը: Կարծում եմ, ինքն էլ դա պետք է հաշվի առնի, եթե իր նպատակն է հայ-ռուսական հարաբերությունների բարելավումն ու հետագա զարգացումը»:
Իրականում մեր կռիվը, մեր պատերազմը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, Եվրամիության կամ Մաքսային միության, այլ մեր պարտվողականության դեմ: Կկարողանա՞նք հաղթանակ արձանագրել այդ պատերազմում` Մայիսի 9-ը կնշենք` արդեն որպես քառատոն:
Բանաձեւը Միացյալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:
«Երեւանի համար ուղերձն այն է, որ կարելի է անել «վերջին, վստահ քայլը»: Պետք չի լինել շատ զգույշ, արժե մտածել առանցքային հարցերի շուրջ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորության մասին»,-նշել է Վաալը:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարում է, որ նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ:
«Անվտանգության համար ազատագրված տարածքները, բնականաբար, շատ կարևոր դերակատարություն ունեն: Էլ չեմ խոսում Քելբաջարի մասին, որն, ըստ էության, ողջ թիկունքն է ապահովում: Այստեղ քննարկելու խնդիր էլ չկա, և հենց դա է, որ մինչև հիմա պաշտպանել է խաղաղությունը: Մեր հայրենակիցների զրկանքների, մեր ազատամարտիկների արյան գնով ազատագրված տարածքների ռազմավարական դիրքն է, որ մեզ հնարավորություն է տալիս նվազ ռեսուրսներով խաղաղություն ապահովել: Այդ առումով, իհարկե, մեր դիրքորոշումը չի փոխվել»:
Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր: Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի:
«Բնականաբար, այդ Ռուսաստանի ներկայացուցիչը (հիմա արդեն անիմաստ է դեսպան ասել, որովհետև դեսպանն անկախ պետությունում է գործում) սկսում է ուղղորդել` սա սխալ եք անում, սա այսպես պետք է արվի: Ես բոլորովին ոչ Ռուսաստանին եմ մեղադրում, ոչ էլ այդ Ռուսաստանի թագավորի ներկայացուցչին: Մեր իշխանություններին եմ մեղադրում, որ այլևս ինքնիշխանության որևէ տարրեր չեն թողել: Այս վերջին կառավարության կազմն էլ դա է հաստատում: Հիմնականում օլիգարխներ են նշանակվել: Օլիգարխիան լիարժեք իշխանություն է վերցրել»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանն ամփոփված Խորհրդային միության հերոսներ՝ ականավոր պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմներին:
Ձեր պետական այցի ընթացքում և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ ռազմատեխնիկական, և՛ տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի: Եվ ես կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներին և դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք:
«Ես առհասարակ կասկածում եմ, որ լրատվամիջոցը ճիշտ է մեջբերել փորձառու դիվանագետի խոսքերը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում հրապարակվող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտնի հարցազրույցը:
Եթե ստորագրումը տեղի չունենա, դա շատ մեծ հարված կլինի Պուտինին, դա ինքնին հասկանալի է: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի: Լուկաշենկոյի կողմից նման հայտարարությունների նպատակը ոչ թե նախագիծը տապալելն է, այլ ռուսական կողմի բանակցողներին աշխուժացնելը: Այսինքն` նա բարձրացնում է խաղադրույքները և ակնկալում է, որ Մոսկվան իրեն ընդառաջ գնա:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի հայտարարություններին:
Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ:
Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչում գումարի այդ չափը՝ որպես գազային պարտք:
Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ:
Սրվել է ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում դրանց բևեռները կազմող Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը, որն հետզհետե ձեռք է բերում սառը պատերազմի շրջանին բնորոշ կոշտ դիմակայության բնույթ: Ռուսաստանը ձգտում է բառի բուն իմաստով կլանել Հայաստանը, իսկ ԱՄՆ-ն փորձում է հատկապես Արցախի խաղաքարտը շահարկելով՝ իրեն ձեռնտու իրավիճակ ձևավորել տարածաշրջանում: Նրանք այնքան են շտապում, որ չեն խորշում իրենց բարձրաստիճան դիվանագետներին որպես էմիսարներ ներկայացնելուց: