ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Գրառումը հրապարակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի էջում։
«Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին, այն կապված է 1990 թվականին պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ:

